Ամերիկյան ռազմանավը՝ Tomahawk հրթիռներով, մտել է Սև ծով
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Carney հրթիռակիր էսմինեցը՝ հանդերձված Tomahawk եւ Harpoon հրթիռներով, մտել է Սեւ ծով: Նավն իրականացնում է ծովում անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում դաշնակիցների ու գործընկերների նավատորմերի համատեղելիության ամրապնդման գործողություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Carney Էսկադրոնային ականակիրն Arleigh Burke տիպի նավ է: Այն հանդերձված է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով, Tomahawk եւ Harpoon հրթիռներով, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության եւ ստորջրյա հայտնաբերման եւ գրոհի համակարգերով:
Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիայի դրույթների համաձայն՝ ոչսեւծովյան երկրների ռազմանավերը խաղաղ ժամանակ կարող են Սեւ ծովում գտնվել 21 օրից ոչ ավելի: