Բաժիններ՝

Սիրիայում այլեւս չեն մնացել պաշարված շրջաններ. ՄԱԿ

Պաշարված ոչ մի շրջան այլեւս չկա Սիրիայում: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի խորհրդական Յան Էգելանը:

«Այժմ Սիրիայում այլեւս չկան շրջաններ, որոնք, ՄԱԿ-ի չափանիշների համաձայն, համարվում են պաշարված»,-ասել է նա: Մայիսին ՄԱԿ-ը հայտնել էր, որ Սիրիայում մնացել է միայն երեք պաշարված շրջան՝ Էլ-Ֆուան, Քեֆրայան եւ Յարմուկը:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) տվյալներով՝ 2018 թվականի սկզբից Սիրիայի պաշարված եւ դժվարամատչելի շրջաններում ավելի քան 560 հազար մարդ ստացել է մարդասիրական օգնություն, ընդամենն այնտեղ է ուղարկվել 15 տրանսպորտային շարասյուն:

«2018 թվականի սկզբից ՄԱԿ-ը եւ նրա գործընկերները կարողացել են պաշարված եւ դժվարամատչելի շրջաններում օգնություն հասցնել 560 հազար 450 կարիքավոր մարդկանց»,- նշում է վարչությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս