Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որոշել է ՄԻԽ-ի նոր ղեկավար նշանակել Չիլիի նախկին նախագահին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ծանուցել է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետին Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի պաշտոնում նշանակելու՝ իր որոշման մասին: Այդ մասին ասված է օգոստոսի 8-ին համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Այժմ Բաչելետի թեկնածությունը պետք է հաստատվի Գլխավոր ասամբլեայի կողմից քվեարկության ընթացքում: Ավելի վաղ ՄԱԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ ԳԱ-ում քվեարկությունը պետք է կայանա մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) ներկայիս ղեկավար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը որոշում է ընդունել երկրորդ ժամկետով չընտրվել՝ մի շարք հարցերի շուրջը ՄԱԿ-ի դիրքորոշման հետ սկզբունքային տարաձայնության պատճառով: Ալ Հուսեյնի լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թվականի սեպտեմբերին:

Միշել Բաչելետը, որը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 29-ին Սանտյագո դե Չիլիում, Չիլիի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2006 թվականից մինչեւ 2010 թվականը եւ 2014 թվականից մինչեւ 2018 թվականը՝ դառնալով Չիլիի պատմության մեջ առաջին կինը, որն ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031