Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում հրե տոռնադո են նկարահանել

Մեծ Բրիտանիայի Դերբիշիրի կոմսությունում կրակի դեմ պայքարող հրշեջները արտասովոր մթնոլորտային երեւույթի՝ հրե տոռնադոյի ականատեսներ են դարձել:

Պտտահողմը հայտնվել է այրվող ֆաբրիկայի մոտ, որտեղ պլաստմասսայե արկղեր էին արտադրում սուպերմարկետների համար: Հրշեջներից մեկը հասցրել է տեսագրել այն, որն այնուհետեւ հայտնվել է Համացանցում:

Այդ մթնոլորտային երեւույթն առաջանում է, երբ մի քանի աղբյուրներից կրակը միավորվում է, շիկացած օդը գնում է վեր, իսկ դրա տեղը ներխուժում են սառը հոսքեր, որոնք հետագայում նույնպես տաքանում են: Երեւույթի մեխանիզմն օդի տաքացման համար անընդհատ աշխատող սարք է հիշեցնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031