FAMILY NETWORK ընկերությունն առողջ և սպորտային ընտանիքի կողքին է
Օգոստոսի 4-ին, Ազատության հրապարկում կայացավ Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից կազմակերպված «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ»-ը՝ (WORKOUT FEST) առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից մեկը, որին մասնակցում էին մարզիկներ և վորքաութի թիմեր Երևանից, Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներից, Արցախից:
«ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի գլխավոր հովանավորը “Family Network” (F net) ընկերությունն էր, որը որպես սոցիալապես պատասխանատու բիզնես մշտապես աջակցում է Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Առողջ ապրելակերպի մասսայականցման, երիտասարդների և ընտանիքի անդամների համատեղ ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումները, հասարակության ընդհանուր զարգացմանն ուղղված նախագծերը մշտապես գտնվում են “Family Network” ընկերության ուշադրության կենտրոնում:
Ողջունելով «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018» փառատոնի մասնակիցներին՝ “Family Network” ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանն ասաց. «Այնքան հպարտ և ուրախ եմ՝ այստեղ տեսնելով այսքան շատ սպորտային, առույգ և ակտիվ երիտասարդներ և ընտանիքներ: “Family Network”-ը միշտ այնպիսի միջոցառումների կողքին է, որոնք նպաստում են ֆիզիկապես և մտավոր առողջ, ուժեղ և խելացի ընտանիքի և սերնդի ձևավորմանն ու զարգացմանը: Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան այս նախաձեռնությամբ շատ պատասխանատու և կարևոր առաքելություն է իրականացնում՝ փոխելով այսօրվա «թվայնացված սերնդի»՝ այսպես կոչված “google generation”-ի կյանքը, հետ բերելով նրանց դեպի շփումը, բակային խաղերը, սպորտը։ Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ… Եվ այդ եռանդով ու կամքի ուժով 3 երիտասարդներով ուղիղ ինը տարի առաջ հիմնեցինք “FamilyNetwork”-ի՝ մեր այն ժամանակ փոքրիկ ընտանիքը, որն այսօր արդեն ունի 50 աշխատակից, բաժանորդների բազմահազար բանակ, մի խոսքով իսկական մեծ, չաղ, հավեսով հայկական ընտանիք»:
«ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի շրջանակում “Family Network” ընկերությունն իր բաժանորդների համար անցկացրեց խաղարկություն, որի ժամանակ մասնակիցները շահեցին թեմատիկ՝ սպորտային նվերներ. հեծանիվ, անվակոշիկ (ролики), ինքնագլոր (самокат), սքեյթբորդ, ինչպես նաև բրենդավորված այլ նվերներ:
Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարար “Family Network” ընկերությունը տոնեց նաև իր հիմնադրման 9-րդ, իսկ «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ»-ը՝ 6-րդ տարեդարձը: Այդ առիթով միջոցառման ընթացքում մասնակիցների համար պատրաստվել էին բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ, և, իհարկե, շատ համեղ ծննդյան տորթ: