Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Հուլիսի 27-ին, ժամը 12:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեձորի փողոցի թիվ 78/1 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: