Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Արմեն Հարությունյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Արմեն Հարությունյանն 2018 թվականի օգոստոսի 10-ից կազատվի գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Հարությունյանին 2018 թվականի օգոստոսի 10-ից ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ: