«Մենք հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, բայց դեռ դրա առիթը չեմ տեսնում». Լևոն Մնացականյան

 Ադրբեջանի՝ Իսրայելից ձեռ բերված զենքերը օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է:

«Դրանք օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է: Նույնատիպ զենք մենք էլ ունենք, նաև խոցելու հնարավորություն ունենք»,-այս մասին այսօր Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Անդրադառնալով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության մասին հարցին, նախարարը պատասխանել է. «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս