Պակիստանում անհայտ անձը կրակ է բացել հանրահավաքի մասնակցիների վրա. «Սինհուա»
Առնվազն վեց մարդ է սպանվել եւ տասը վիրավորվել Պակիստանի Փենջաբի նահանգի Չաքվալի օկրուգում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել քաղաքական հանրահավաքի մասնակիցների վրա: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ի ուշ երեկոյան:
Անհայտ տղամարդն ավտոմատ զենքով կրակ է բացել տեղական կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքի մասնակիցների վրա, ինչից հետո ինքնասպան է եղել:
Ոստիկանությունը պատահարի հանգամանքների հետաքննություն է վարում: Նախնական վարկածով՝ ցուցարարների վրա հարձակումը գործել է հոգեկան հիվանդ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: