Բաժիններ՝

Բարեկամավանի ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել. ներկայումս իրավիճակը հանգիստ է

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով լուրջ վնասներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում իրավիճակը հանգիստ է:

«Բարեկամավանի ուղղությամբ կրակոցները եղել են հուլիսի 22-ին, երեկոյան 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Կրակոցները եղել են հրաձգային զինատեսակներից: Որևէ լուրջ բան չկա: Իրավիճակը հանգիստ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս