Բաժիններ՝

Հարավային Կորեան կկրճատի պահակետրի թիվը ԿԺԴՀ-ի հետ սահմանին. Reutres

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել պահակային կետերի թիվը ԿԺԴՀ-ի հետ սահմանի ապառազմականացված գոտում: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Այդ պլանի շրջանակներում, ինչպես սպասվում է, այդ թվում կնվազեցվի հարավկորեացի զինծառայողների թիվը, որոնք պարեկություկն են ապահովում այդ շրջանում: Կրճատման մասշտաբների եւ կոնկրետ ժամկետների մասին չի հաղորդվում: Այդ միջոցները կսկսվեն իրականացվել թեստային ռեժիմով, իսկ սահմանին արտակարգ հանգամանքների եւ լարվածության սաստկացման բացակայության դեպքում կրճատումը կշարունակվի:

Միջկորեական գագաթնաժողովը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանային կետում եւ դարձել է Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին հանդիպումն ավելի քան 10 տարվա ընթացքում:

Բանակցությունների արդյունքներով՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ստորագրել են Փանմունջոմի հաշտության, բարգավաճման եւ Կորեական թերակղզու միացման համատեղ հռչակագիրը: Փաստաղթղում նշված է, որ կողմերը «միասին կաշխատեն, որպեսզի ապառազմականացված գոտին իրոք խաղաղ տարածք դառնա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս