«Մբապեի հետ զգում եմ առանձնահատուկ կապվածություն». Նեյմար
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ փորձում է իր փորձը փոխանցել թիմի 19-ամյա ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին:
«Իհարկե, ես շնորհավորել եմ նրան հաղթանակի կապակցությամբ: Մենք անընդհատ շփվում էինք Աշխարհի առաջնության ժամանակ և փորձում էինք ամեն ինչ անել կիսաեզրափակչում հանդիպելու համար, սակայն չստացվեց:
Բայց ես ուրախ եմ նրա համար: Մբապեի հետ զգում եմ առանձնահատուկ կապվածություն: Փորձում եմ փոխանցել նրան իմ փորձը՝ չնայած ես ևս երիտասարդ եմ: Ես ուզում եմ, որ նա դառնա ավելի լավը»,- նշել է Նեյմարը:
Սիրարփի Աղաբաբյան