«Լավ է, որ պաշտպանության նախարարը անձամբ զբաղվեց հարցով, բայց…»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն:

Հայաստանի իշխանությունների դեպքում առաջակում եմ.

1. Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունները պետք է մաքսիմալ աղերս ուենան իրականության հետ, լինեն ոչ այնքան հուզական, որքան փաստարկված:

2. Ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել բոլոր ոլորտների կառավարչական խնդիրների վրա: Ինչպես հասկացանք, հարցի մի մասը մեր որոշ գերատեսչությունների ապակոորդիանացված և անուշադիր վերաբերմունքի արդյունք է: Լավ է, որ պաշտպանության նախարարը անձամբ զբաղվեց հարցով: Բայց այս խնդիրը էլ ավելի է կարևորվում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:

3. Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը ցանկացած նման առիթով փորձել և փորձելու է սրել իրավիճակը՝ վնասելով հայ-ռուսական հարաբերություններին:

4. Ռուսատանում բոլոր ուղղություններով ակտիվացել է ադրբեջանական լոբբիստական աշխատանքը՝ քաղաքական, լրատվական, հասարակական: Խիստ արդիական է բաց չթողնել պահը և ճիշտ հողորդակցման խողովակներ ստեղծել հակահայկական ազդակները կանխելոու կամ չեզոքացնելու համար:

5. Երկուստեք իրար երեսով տալը, «Մենք ձեզ փրկում ենք» ընդդեմ «Այս բազան ձեզ ավելի շատ է պետք» որակի գնահատականներ հնչեցնելը կամ տարածելը չի համապատաասխանում հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն»:

Տեսանյութեր

Լրահոս