Տարոն Աճեմօղլուն իր ծառայությունները Հայաստանին գնահատել է 300 հազար դոլար. ո՞վ է վճարելու գումարը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։

Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից։ Եվ եթե որոշում կայացվի ընդունել նրա պայմանը, ապա վճարումը կատարվելու է մասնավոր սեկտորից։ Նույնիսկ արդեն թեկնածուներ կան, մասնավորապես՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ, գործարար-բարերար Ռուբեն Վարդանյանը։

Նշենք, որ Աճեմօղլուին դեռեւս մայիսին Հայաստան էր հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ հրավերն ընդունվել էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս