Բաժիններ՝

ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված պատգամավորներին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգարետա Քիներ-Նելենը, փոխնախագահ Միշել Ջորջ Լինքը և զեկուցող Կիրիակոս Հաջիյանին կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ազատազրկված պատգամավորներին:

Ողջունելով երկրում երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը վերացնելու որոշումը՝ նրանք ընդգծել են, որ դա լավ հնարավորություն է Թուրքիայի իշխանությունների համար՝ երկրում վերականգնելու քաղաքացիական ազատությունները, օրենքի գերակայությունը, ժողովրդի հիմնարար ազատությունները:

Միաժամանակ, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները նշել են, որ Սելահաթթին Դեմիրթաշը և մյուս ընտրված խորհրդարանականները պետք է ազատ արձակվեն և կատարեն պարտականություններն այն անձանց առջև, ովքեր ընտրել են նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս