«Վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում». Նիկոլ Փաշինյանը՝ կոռուպցիայի ծավալների մասին

«Հայաստանում կոռուպցիայի թեմայով խոսող ավելի շատ պատգամավոր և լրագրող շատ քիչ է եղել, ճի՞շտ է, բայց ես հիմա ապշած եմ ուղղակի։ Ես նույնիսկ մեկ-մեկ ասում էի՝ լավ, իսկականից չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է այդպես ասի չափազանցնելով։ Եվ շատ դեպքերում ինքս ինձ քննադատության սրության մեջ սահմանափակել եմ, բայց ես էսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է։ Դա ուղղակի աներևակայելի է, և իմ ամենասուր քննադատությունը կոռուպցիայի մասին ծիծաղելի է այդ կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների կապակցությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել։ Սա ահավոր երևույթ է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեր երկրում կոռուպցիայի ծավալներին։

Ըստ նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց անցել է 2 ամիս, բայց ինքն ամեն օր զարմանում է և դեռ 4 ամիս էլ զարմանալու է, թե ոնց կարող է նման խնդիրներ լինեն. «Պատկերացրեք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որ ինձ զարմացնում է։ Ես հրաժարվում են հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ապացույց 1, ապացույց 2, ապացույց 3, ապացույց 4…»։

Վարչապետը նշեց, որ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարից պահանջել է դադարեցնել ապացույցներ ներկայացնել. «Ես ասում էի՝ էսօր ինձ հերիք ա, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշի պատմեք, ես էլ չեմ կարող դա լսել։ Բայց դա իրականություն է։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու էն վարչապետը, ով իր ամբողջ քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ ասել է, որ թալանվում է էս երկիրը, կոռուպցիա է, անտերություն, բեսպրեդել է, և այլն։ Ամեն օր, որ սկզբունքորեն իր համար ոչ մի անսպասելի բան պետք է չլիներ, բայց ամեն օր էդ վարչապետը շոկի է ենթարկվում, որովհետև իր առջև բերում-դնում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է էդ աստիճանի լկտի լինել ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ»։

Ն.Փաշինյանը հարցադրում արեց՝ մենք ի վիճակի՞ ենք լինելու ճշմարտության վրա հիմնված հարաբերություններ հաստատել մեր երկրում։ Ըստ նրա՝ ամենամեծ վտանգը, որ այս իրավիճակին սպառնում է, ստի և ճշմարտության հարցում կոմպրոմիսի գնալու խնդիրն է.

«Հիմա հասկանում եմ, որ կարող է այդպիսի վիճակ ունենանք, որ երբ դու չգիտես ճշմարտությունը, դա ուրիշ վիճակ է, բայց երբ դու գիտես, քո առաջ կանգնած է իրավիճակ՝ ի՞նչ անել էդ ճշմարտության հետ։ Ես հիմա ի պաշտոնե գիտեմ բազմաթիվ ճշմարտություններ, որ նույնիսկ չգիտեմ, երբեմն վստահ չեմ, որ հանրությունն այդ ճշմարտությունը իմանա, ինքը կասի՝ կառավարությո՛ւն, ինչ լավ ա՝ մեզ ճշմարտությունն ասեցի՞ր, թե՞ կասի՝ այս ճշմարտությունը մեզ պետք չէր»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս