«Շատերը կարծում են, որ 33 տարեկանում կարիերան ավարտվել է: Բայց ես ուրիշների նման չեմ». Կրիշտիանու Ռոնալդու
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Թուրինից «Յուվենթուս» տեղափոխության մասին:
«Ես ֆիզիկապես, զգացմունքային և մտավոր առումներով շատ լավ վիճակում եմ: Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար և լրջորեն մոտիվացված եմ:
Շատերը կարծում են, որ 33 տարեկանում կարիերան ավարտվել է: Բայց ես ուրիշների նման չեմ:
Հիմա շատ էմոցիոնալ պահ է թե՛ ինձ, թե՛ ակումբի համար:
Ես ուզում եմ պատմություն կերտել «Յուվենթուսի» հետ, ուզում եմ կրկին զարմացնել:
Համոզված եմ, որ ամեն ինչ հրաշալի է լինելու»,- նշել է Ռոնալդուն:
Ավելի վաղ Ռոնալդուն նշել էր, որ «Յուվենթուսը» միակ ակումբն է, որի համար ինքը պատրաստ էր հեռանալ Մադրիդի «Ռեալից»:
Սիրարփի Աղաբաբյան