Բաժիններ՝

Պայթյուններ և կրակոցներ Փանիկում. պարզաբանում է Ալեքսեյ Պոլյուխովիչը

Tsayg.am. Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:Ինչպես տեղեկացրել են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել եւ նշել, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի:

Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել:

https://www.youtube.com/watch?v=awXGZMWGyK4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս