Բաժիններ՝

«Ժողովուրդը պետք է ասի՝ կոնկրետ ի՞նչն է հարցը». Նկարիչների միության նախագահը՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին

«Սա շատ բարդ և ներքին խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասին՝ նման տեսակետ հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

Նա գտնում է՝ այսօր Էջմիածնի Վեհարանի ներքո ապրող և աշխատող կազմը պետք է հստակ կողմնորոշվի. «Եթե կան խնդիրներ, պետք է բանակցեն։ Ժողովուրդը պետք է ասի՝ կոնկրետ ի՞նչն է հարցը. ես դա այդքան հստակ չեմ լսում։ Պետք է ամեն ինչ մեղմ ձևով անել, սա մեր եկեղեցին է, վերջիվերջո, անձերով չի որոշվում, այլ՝ եկեղեցու այն ակունքներով, որով մենք հպարտանում ենք, ու որը մեր ինքնության մի մասն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս