Բաժիններ՝

«Եթե ես հաղթեմ աշխարհի գավաթը, ես կխաղամ Fortnite և կխմեմ Մատե». Անտուան Գրիզման

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է աշխարհի գավաթի եզրափակչի նախապատրաստական աշխատանքների մասին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Խորվաթիայի ընտրանուն: Խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին, «Լուժնիկիում»:

– Մեր հիմնական ուժը մեր ոգին է: Մենք 23 մարտիկ ենք, պատրաստ ենք պայքարել միմյանց համար: Մենք իրար հետ ժամեր ենք անցկացնում, արդեն դարձել ենք ընտանիք: Տեսնում եք, թե ինչպես ենք նշում գոլերը՝ ամբողջ թիմով:

Նույնիսկ նրանք, ովքեր դաշտում չեն, վազում են խաղադաշտով և ուրախանում են մեզ հետ: Մենք ունենք իրական ընտանեկան մթնոլորտ: Ամեն ինչ սկսվեց Աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ և կավարտվի գավաթի նվաճմամբ:

– Այժմ դուք աշխարհի գավաթի լավագույն ռմբակուն չեք, դուք շատ գոլեր չեք խփում: Ձեզ չի՞ վախեցնում նման դերը:

– Երբ ես դարձա Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն, մենք չկարողացանք հաղթել Պորտուգալիային եզրափակչում: Հիմա ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփում, իմ դերը փոխվել է: Գուցե դա ավելի լավ է:

– Ենթադրենք, դուք հաղթել եք Աշխարհի գավաթը: Ձեր գործողությունները:

– Եթե ես հաղթեմ աշխարհի գավաթը, ես կխաղամ Fortnite և կխմեմ Մատե: Երբեմն ես պատկերացնում եմ դա, բայց փորձում եմ չճախրել ամպերով: Մենք պետք է կենտրոնանանք և նախապատրաստվենք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս