Ռեյունիոն կղզում տեղի է ունեցել Պիթոն դը լա Ֆուռնեզ հրաբխի՝ տարվա ընթացքում երրորդ ժայթքումը
Ռեյունիոն կղզում հուլիսի լույս 13-ի գիշերը տեղի է ունեցել Պիթոն դը լա Ֆուռնեզ հրաբխի նոր ժայթքում: Ինչպես հաղորդվում է Ֆրանսիայի այս տարածաշրջանի կառավարության կայքում, դա տարվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է։
Առաջին արտանետումները խառնարանի մակերեւույթ գրանցվել են տեղական ժամանակով 4:30-ին (Երեւանի ժամանակով 4:30-ին):
Ժայթքումն սկսվելուց հետո Ռեյունիոնի պրեֆեկտուրան տարածել է տարերային աղետի մասին նախազգուշացում եւ հայտարարել է հրաբխի մեձակայաքի հետիոտն երթուղիների ժամանակավոր փակման, ինչպես նաեւ նշված գոտում թռիչքների արգելքի մասին՝ մինչեւ հետագա ծանուցումը:
Այնուամենայնիվ, քանի որ Պիթոն դե լա Ֆուռնեզի մերձակայքում ոչ մի կարգի բնակավայրեր չկան, կղզու բնակինչերի համար այն առայժմ վտանգ չի ներկայացնում: Պիթոն դե լա Ֆուռնեզ լեռը գտնվում է Ռեյունիոնի հարավ – արեւելքում: 2632 մետր բարձրությամբ այդ վահանձեւ հրաբուխը՝ շուրջ 8 կիլոմետր տրամգծով հրաբխագոգով մտնում է մոլորակի ամենաակտվ հրաբուխների շարքը: XVII դարից ի վեր գրանցվել է դրա ավելի քան 150 ժայթքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: