Համբարձումյանի անվան գիտական մրցանակի հանձնաժողովն ավարտել է 2018 թ. աշխատանքների նախնական ուսումնասիրությունը
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովն ավարտել է 2018 թվականին ներկայացված աշխատանքների նախնական ուսումնասիրությունը և գրախոսությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Ներկայումս հանձնաժողովի կողմից շարունակվում է լավագույն թեկնածուների քննարկումը։ Ուսումնասիրվում են լրացուցիչ տվյալներ, այդ թվում՝ այլ խոշոր գիտական մրցանակների ստացումը, թեկնածուների վարկանիշը համաձայն տարբեր հեղինակավոր տվյալների շտեմարանների, ներկայացված աշխատանքներում համահեղինակների ներդրման աստիճանը և այլն։ Լրացուցիչ գրախոսությունների և քննարկումների անհրաժեշտության պատճառով մրցանակի 2018 թվականի հաղթողները կորոշվեն և նրանց անունները կհրապարակվեն սույն թվականի օգոստոսի վերջին։