Բաժիններ՝

Վթար Արցախում

Հուլիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 1 կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով իրար են բախվել Հ.Հակոբյանի վարած «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ» մակնիշի և Վ.Թովմասյանի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի ավտոմեքենաները: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը և ԱԱՀՍ-ին կից Չափարի ՓՋ-ի փրկարարները մեկնել են դեպքի վայր:

ՃՏՊ-ի հետևանքով «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ.Դավթյանին մարմնական վնասվածքներով պատահական անցնող մեքենայով տեղափոխելիս փրկարարները ճանապարհին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Ստեփանակերտ քաղաքի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Արցախի ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս