«Անզեն աչքով ակնհայտ է, որ այս պարագայում սպասել առաջընթաց անհնար է». Շավարշ Քոչարյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դրական ակնակլիքներ չունի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դրական զարգացումների համար պետք է լինեն նախադրյալներ, իսկ այդ տեսակետից պետք է հիշել, որ նման հանդիպումներն ընթանում են երկու հարթությունում՝ փորձել առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում.

«Անզեն աչքով ակնհայտ է, որ այս պարագայում սպասել առաջընթաց անհնար է՝ դատելով միայն այն հայտարարություններից և գործողություններից, որ արվում է հակառակորդի կողմից»:

Երկրորդ հարթությունը, ըստ Շ.Քոչարյանի, թույլ չտալ, որ սկսվեն ռազմական գործողությունները. «Պատահական չէ, որ Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո շեշտադրումը հենց դրա վրա է, իրականում ի հակառակ այն պարտավորությունների, որ այնտեղ ստանձնեց Ադրբեջանը, ինքն այդ գործողությունները չի անում, չի կատարում իր միջազգային պրտավորությունները դեռևս 95 թվականից: Բայց ամեն դեպքում մեզ համար շատ կարևոր են այդ հանդիպումները, որ կայունության պահպանման ուղղությամբ կարողանանք առաջ շարժվել»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ հայկական կողմը պետք է դուրս բերի զորքերը Ղարաբաղից, փոխնախարարը նշեց, որ Ալիևն այդ անհեթեթությունը տարիներ շարունակ միշտ հայտարարել է, ասում է՝ կա՛մ ամեն ինչ կա՛մ ոչինչ, կա՛մ ամեն ինչ կա՛մ պատերազմ. «Բնական է, ոչ ոք այդպիսի շանտաժի չի ենթարկվում»:

Տեսանյութեր

Լրահոս