«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի հանձնուքից հայտնաբերվել է սրածայր, մետաղական իր
Հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձ Կ. Լ.-ի անվամբ քաղաքացուհի Ն. Մ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են սև, արծաթագույն երանգներով գրիչ: Գրչի մեջ՝ վերևի հատվածում, ամրացված է եղել սրածայր, մետաղական իր:
Հաջորդ օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, նույն հիմնարկի կալանավորված անձ Ս. Բ.–ն առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի ընդունարանում ինքնությունը չպարզված անձից վերջինս փորձել է ձեռք բերել բնական հյութի ստվարաթղթե երկու տարա, որոնցից մեկում եղել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված կասկածելի զանգված:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննություններ: