Բաժիններ՝

Տնական թթվասերային տորթ՝ պատրաստված քրեքերներից. նույնիսկ ջեռոցը պետք չէ միացնել

Բաղադրիչներ

1. Թխվածքաբլիթ (քրեքեր) – 300 գ
2. Ժելատին – 30 գ
3. Թթվասեր – 500 գ
4. Շաքարի փոշի – 150 գ
5. Շոկոլադ – 200 գ
6. Միրգ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

1. Ժելատինի վրա սառը ջուր լցնել և թողնել:

2. Խառնել թթվասերը և շաքարի փոշին: Ժելատինը հալեցնել գոլորշու վրա և ավելացնել թթվասերը՝ արագ խառնելով:

3. Քրեքերները ջարդել, ավելացնել թթվասերին, խառնել:

4. Բացվող կաղապարը պատել սննդային թաղանթով: Դրա վրա շոկոլադ քերել և վրան թթվասեր տարածել 3 շերտով՝ պատելով շոկոլադով:

5. Դնել սառնարանը 1-2 ժամ:

6. Տորթը զարդարել մրգերով և վրան լցնել տորթի համար նախատեսված ժելեն:

7. Դնել սառնարանը՝ մինչև վերջնական սառելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս