Բաժիններ՝

«Թալիբանի» առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանի արևելքում

«Թալիբան» արմատական շարժման առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել հուլիսի 4-ին Աֆղանստանի արեւելքի Գազնիի նահանգում երկրի անվտանգության ուժերի հետ բախման ընթացքում: Այս մասին հաղորդել է Xinhuanet գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ գործողությունն իրականացնելիս ուժային գերատեսչությունների 10 աշխատակիցներ են զոհվել եւ վրավորվել:

Հունիսի 7-ին Աֆղանստանի նախագահը հայտարարել է «Թալիբան» շարժման հետ միակողմանի զինադադար սահմանելու մասին: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ի պատասխան թալիբները հայտարարել են եռօրյա զինադադարի մասին, որն սկսվել է հունիսի 15-ին:

Երկու օր ուշ Աֆղանստանի կառավարությունը երկարացրել է հրադադարի ռեժիմը: Սակայն թալիբները հայտարարել են, որ այլեւս մտադիր չեն հետամուտ լինել դրան եւ հունիսի 17-ից վերսկսում են մարտական գործողությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս