Պենտագոնը «խոսող թռուցիկներ» է մշակել հակառակորդի տարածքում տարածելու համար
ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության (USSOCOM) տեխնիկական մասնագետները ստեղծել են այսպես կոչված խոսող թռուցիկներ, որոնք նախատեսվում է տարածել հակառակորդի հսկողության տակ գտնվող տարածքի քաղաքացիական բնակչության մեջ կամ թշնամու զինծառայողների շրջանում: Այդ մասին հայտնել է Defense One ցանցային հրատարակությունը:
USSOCOM-ը, ինչպես հայտնի է դարձել հրատարակությանը, պատրաստել է չորս ստանդարտ տպագիր թերթի հաստությամբ եւ կես րոպե տեւողությամբ աուդիոտեղեկատվություն պարունակող թռուցիկի փորձնական նմուշ եւ այժմ փնտրում է այնպիսի ընկերություն, որը կլրամշակի այդ նմուշը՝ նման թռուցիկները մարտական պայմաններում օգտագործելու համար:
Դա նախատեսում է նաեւ թռուցիկների «տպագրումը» առաջնագծում: Թռուցիկը կարող է բովանդակել նաեւ գրավոր ուղերձ, որի համար դրա վրա տեղ է հատկացված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: