Բաժիններ՝

Գերմանական ֆրեգատը սեփական հրթիռի զոհն է դարձել

Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է պայթյունի պահը գերմանական ֆրեգատի վրա։

Միջադեպը տեղի է ունեցել F124 Sachsen տիպի նավի վրա Նորվեգիայի ափերի մոտ Գերմանիայի հակաօդային պաշտպանության զորավարժությունների ժամանակ:

Ամերիկյան արտադրության SM-2 զենիթային հրթիռը դուրս չի եկել արձակման կայանքից եւ այրվել է մեկնարկային խրամախորշում:

Դրանից հետո հրդեհ է սկսվել: Գերմանիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ հրթիռն ստուգել են միջադեպից ոչ շատ առաջ եւ դրա տեխնիկական վիճակը գնահատել են՝ «իդեալական»:

Պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել, սակայն «Սաքսոնիա»-ն լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս