Վիգեն Սարգսյանը՝ նախարարների՝ աղմուկ հանած բլոտի մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նախարարների, այդ թվում պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի բլոտ խաղալու մասին գրառմանը, որ ֆեյսբուքի իր էջում կատարել էր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Շատ նորմալ եմ վերաբերվում, մարդիկ պետք է լավ աշխատեն, լավ հանգստանան, կարողանան նաեւ ընկերական շրջապատ ձեւավորել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախարարների՝ բլոտի հաղթանակը հանրայնացնելուն: Պարոն Սարգսյանը այս հարցին էլ հետեւյալ կերպ պատասխանեց. «Դա էլ քաղաքական ճաշակի հարց է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս