Բաժիններ՝

ՌԴ-ն առաջարկում է անցկացնել Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային անվտանգության հարցերով համաժողով

Ռուսաստանն առաջարկում է անցկացնել Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային անվտանգության հարցերով համաժողով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը:

Երկուշաբթի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն անցկացնում է քննարկումներ «Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակի համապարփակ դիտարկում» թեմայով: Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ անհրաժեշտ է սկսել Մերձավոր Արևելքում անվտանգության ամրապնդմանն ուղղված աշխատանքները:

«Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել՝ խոսելով մեր գործընկերների հետ Իրանում, Իսրայելում, Պաղեստինում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, ԱՄԷ-ում, Քաթարում, Եգիպտոսում, Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրներում: Վերջնական նպատակը տարածաշրջանային անվտանգության այնպիսի մոդելի ձեւավորումն է, որը իսկապես ներառող բնույթ կունենա»,-ասել է նա:

Նրա խոսքով, առաջին քայլը կարող է լինել Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ համաժողովի անցկացումը, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս