Արգենտինայի կազմը կորոշեն Մեսսին, դի Մարիան և Մասկերանոն՝ Մարադոնայի խորհրդատվությամբ
Այսօր միջազգային մամուլում տարածվեց տեղեկատվություն, ըստ որի՝ դժգոհ լինելով մարզչի աշխատանքից՝ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է, որ խմբային փուլի երրորդ տուրի մեկնարկային կամզը կորոշեն ֆուտբոլիստները:
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Ջուստին Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի (AFA) գլխավոր գործող անձանցից մեկի՝ Խորխե Բուրուչագոյի հետ խոսելուց հետո պատմել է, որ ֆուտբոլիստները մեծ ազդեցություն են ունենալու հիմնական կազմի ընտրության գործում:
«Ես խոսել եմ Բուրույի հետ: Նրանք համագործակցելու են ֆուտբոլիստների հետ: Հիմա նրանք ենք ընտրելու կազմը, դա փաստ է:
Եթե Սամպաոլին ուզում է նստել պահեստայինների նստարանին, խնդիր չկա, նա ունի ադ հնարավորությունը»,- նշել է Ջուստին:
Մամուլում նշվում է, որ 3 ֆուտբոլիստներ կօգնեն որոշել հիմնական կամզը՝ Մեսսին, դի Մարիան և Մասկերանոն: Ըստ արգենտինական մամուլի՝ նրանց կօգնի Մարադոնան:
Այս խոսակցությունների մասին կարծիք է հայտնել նաև արգենտինացի ֆուտբոլիտ Խավիեր Մասկերանոն:
«Մենք նորմալ հարաբերություններ ունենք Սամպաոլիի հետ: Եթե կա դժգոհություն, ապա պետք է արտահայտել դա և ոչ ամեն ինչ վերածել կեղծավորության:
Մենք ոչինչ չենք պահելու մեր մեջ, քանի որ դա կարող է ազդել խաղի վրա:
Իհարկե, այն աղմուկը, որ կա հավաքականի շուրջ, մեզ վրա դրական չի անդրադառնում: Բայց ես չեմ կարող հերքել շշուկները, քանի որ կա ինֆորմացիայի անկառավարելի խոսք», -նշել է Մասկերանոն:
Սիրարփի Աղաբաբյան