«Կարծում եմ՝ Բելգիայի հավաքականը կհաղթի Աշխարհի 2018թ. առաջնությունը». Դրոգբա
«Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան Բելգիայի հավաքականին համարում է ԱԱ-2018-ի ֆավորիտ:
«Ռուսաստանը խաղում է տանը: Առաջին խաղն արդյունավետ էր, բայց այսքանը և վերջ: Իսկ ահա Եգիպտոսի հետ խաղում ռուս ֆուտբոլիստներն իսկապես ցույց տվեցին իրենց մակարդակը: Խաղը գրավիչ էր: Այսպիսի հանդիպումներում կարելի է տեսնել իսկական ֆուտբոլ:
Եթե խոսենք աշխարհի գավաթի խաղարկության ֆավորիտների մասին, ապա ես կտամ Բելգիայի անունը: Կարծում եմ՝ նրանք կհաղթեն մրցաշարը: Այս թիմի մասին ոչ ոք շատ բան չի խոսում, բայց Լուկակուն, դե Բրույնեն, Կոմպանին, Ազարը մեծ ֆուտբոլիստներ են:
Ես այդ թիմում շատ ընկերներ ունեմ, այդ պատճառով էլ երկրպագում եմ այդ հավաքականին»,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում «Спорт FM»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը