ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաձգվել է քվեարկությունը միգրանտների մասին օրինագծի շուրջ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության ջանքերով մինչեւ հաջորդ շաբաթ է հետաձգվել քվեարկությունը միգրացիոն բարեփոխման օրինագծի շուրջ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Պատճառը դարձել են երկրորդ՝ փոխզիջումային օրինագծի շուրջ տարաձայնությունները կոշտ գծի կողմնակիցների ու «չափավորների» միջեւ, որը մցվել էր քվեարկության ընթացքում ձախողված առաջին տարբերակի փոխարեն: Ավելի վաղ պլանավորվումէր երկրորդ տարբերակի շուրջ քվեարկել հունիսի 22-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: