Դավիթ Սանասարյանը կստուգի իր «նախորդին»՝ Հովհաննես Հովսեփյանին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել միայն աշխատավարձով։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողի դիտարկմանը, որ նախկին նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը մեծ կարողություն էր կուտակել, Դ.Սանասարյանը նշեց, որ իր հայտարարագրում, որն այսօր է ներկայացնելու, բոլոր տողերում 0 է գրված, չունի սեփականություն, իսկ վերջին շրջանում, քանի որ աշխատանք չի ունեցել, նաև հաշիվներում է 0։

Հարցին՝ ինչպե՞ս է ապրել, Դ.Սանասարյանը պատասխանեց. «Մի կերպ»։

Դ.Սանասարյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստուգումներ անցկացնել նախկին նախագահի վերահսկողական ծառայությունում՝ պարզելու, թե պետական միջոցներն ինչպես են ծախսվել։

Սանասարյանի խոսքով՝ տարիներ շարունակ պետական միջոցները մսխվել են, Հայաստանը թալանվել է նախկին պաշտոնյաների կողմից, և հիմա պետք է վերջ տրվի դրան:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս