Տիգրան Մուկուչյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին

Այսօր լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ընտրական օրենսգրքի նախնական փոփոխությունների ուրվագծերը կան։

Ի պատասխան՝ Տ. Մուկուչյանն ասաց. «Այսօր դժվար է որևէ կոնկրետ հարցի վերաբերյալ խոսել, աշխատանքային գործընթաց է լինելու, որի շրջանակներում տարբեր խնդիրներ կբարձրացվեն»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Այս հանձնաժողովի կազմում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա ասաց, որ իրենք հանձնաժողովի կողմից դեռևս հրավեր չեն ստացել, ու չգիտի, թե կոնկրետ որ օրվանից են սկսելու աշխատանքները։  Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն, կարծես, հրաժարվել է մասնակցել ԸՕ-ի փոփոխությունների գործընթացին՝ Տ. Մուկուչյանն այսպես արձագանքեց.

«Ես տեղյակ չեմ ու որքանով տեղյակ եմ՝ այս հանձնաժողովի կազմում կուսակցությունների ներկայացուցիչներ ներգրավված չեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930