Բաժիններ՝

«Թուրքիան մտադիր է երրորդ ատոմակայանը կառուցել երկրում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է երրորդ ատոմային էլեկտրակայանը կառուցել երկրում: Այդ մասին, ինչպես հայտնել է Anadolu-ն, երկրի ղեկավարը հայտարարել է երիտասարդների հետ շփվելիս:

«Մենք չենք սահմանափակվի մեն միայն «Աքքույու» նախագծով: Մենք նաեւ կկառուցենք երրորդ ատոմային էլեկտրակայանը: «Աքքույու»-ն կկարողանա բավարարել էներգիայի մեր պահանջմունքների 10 տոկոսը: «Սինոպի» (Թուրքիայում երկրորդ ԱԷԿ-ի նախագիծը) գործարկումից հետո մենք կկարողանանք բավարարել մեր էներգետիկական պահանջմունքների էլ ավելի մեծ մասը»,-ասել է Էրդողանը եւ հավելել, որ Թուրքիան նաեւ «կառուցելու է սեփական ատոմակայաններ»:

Ներկայում Մերսինում՝ Միջերկրական ծովի ափին, ընթանում է հանրապետության առաջին ատոմային էլեկտրակայանի՝ «Աքքույու»-ի շինարարությունը, որը կառուցում է «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան: Սպասվում է, որ առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023 թվականին: Երկրորդ ատոմային էլեկտրակայանը ԱՆկարան պատրաստվում է կառուցել երկրի հյուսիսի Սինոպ քաղաքում՝ Սեւ ծովի ափին: Sabah թերթի տվյալներով՝ օբյեկտի շինարարությամբ զբաղվելու է ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումը: Նախագծի արժեքը գնահատվում է 22-25 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս