Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո
Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում մեկ օրվա ընթացքում շուրջ երեք տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր օդերեութաբանական վարչությունը:
Դրանցից չորսը չորսբալանոց ցնցումներ են եղել ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ուժգին ստորգետնյա ցնցումներն այդ շրջանում հնարավոր են մեկ շաբաթվա ընթացքում: Ուժգին ցնցումների հավանականությունը հատկասպես մեծ է առաջին երկու-երեք օրերին: Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,1:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր աշխատում է ճգնաժամային շտաբը: Այս պահի դրութամբ տեղեկատվություն կա չորս զոհվածների եւ 360 տուժածների վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: