ԱՄՆ Յեյլի համալսարանի պրոֆեսորը տպավորված է «Սևան» ՔԿՀ դատապարտյալների պահման պայմաններից և սննդի որակից
ԱՄՆ Յեյլի համալսարանի վարակիչ հիվանդությունների բժշկության բաժանմունքի և համաճարակաբանության և հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ալտիսը, բժիշկներ Յուլիա Ռոզանովան և Կատերին Լամոնական քրեակատարողական հիմնարկներում ափիոնային կախվածություն ունեցող դատապարտյալների համար իրականացվող բուժական թերապիայի հետազոտական ծրագրի իրականացման շրջանակներում հունիսի 15-ին այցելեցին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան դատապարտյալների պահման պայմաններին, այցելեցին կացարաններ, բուժմաս, մարզասրահ, խոհանոց, ճաշարան, եկեղեցի և հոգևոր գրադարան:
Պրոֆեսոր Ալտիսը հայտնել է, որ տպավորված է հատկապես դատապարտյալների պահման պայմաններից և սննդի որակից: