Բաժիններ՝

Իմացեք՝ ինչի մասին է վկայում հագուստի սիրելի գույնը

Կարմիր: Կարմիր սիրում են համարձակ, էքսպրեսիվ, նպատակասլաց մարդիկ: Չեն վախենում մրցակցությունից, պատրաստ են մինչև վերջ պաշտպանել սեփական իդեալները, սովոր չեն պարտվել: Շատ զգացմունքային են, կրքոտ, բայց նաև ագրեսիվ, բռնկուն, գրգռված: Զգեստապահարանում կարմիրի բացակայությունը վկայում է ցածր ինքնագնահատականի, պասիվության մասին:

Դեղին: Այս գույնի նախընտրությունը վկայում է այն մասին, որ մարդը որոնում է երազանքներ, ազատության, ինքնադրսևորման նոր մեթոդների, ստեղծագործելու կարիք ունի: Այս մարդիկ մեծամասամբ հումորի լավ զգացում ունեն, հանգիստ բնավորություն: Ընկերասեր են, շփվող, պատրաստ նոր փորձ ձեռք բերել, նախաձեռնողականություն ցուցաբերել:

Դեղինը տանել չկարողանալը վկայում է այն մասին, որ առկա է օտարվածության, ճնշվածության զգացում:

Կանաչ: Այս գույնի գերակայությունը պահարանում վկայում է այն մասին, որ մարդը ձգտում է իշխանության, ցանկանում է բարեփոխումներ իրականացնել, ինքնադրսևորվել, կարիք ունի իր հաջողությունների գնահատման: Կանաչի սիրահարները մյուսներին դուր գալու նպատակ են դնում, հիմնականում համառություն են ցուցաբերում նպատակին հասնելու ճանապարհին, տարված են սեփական առողջական վիճակով:

Կարդացեք նաև

Մարդիկ, ովքեր տանել չեն կարողանում այս գույնը, սովոր են սեփական սխալների համար մեղադրել մյուսներին, հասարակության շրջանում իրենց աննշան ու անկարող են համարում:

Կապույտ: Այս գույնը սիրում են հավասարակշռված, խորը զգացմունքային մարդիկ: Կարողանում են հավատարիմ լինել, խորը կապ են զգում ամբողջ աշխարհի հետ, ձգտում են անվտանգության: Նվիրված ընկերներ են, խաղաղարար, նախընտրում են խուսափել ավելորդ լարվածությունից:

Զգեստապահարանում կապույտի բացակայությունը վկայում է այն մասին, որ մարդը չի կարողանում վստահել:

Մանուշակագույն: Հագուստի այս գույնը հաճախ գերադասում են ինտուիտիվ, զգացմունքային մարդիկ, ում բնավորությունը հակասությունների համադրություն է՝ կարող են լինել իմպուլսիվ և իշխող, պատրաստ ինքնազոհաբերության և նվիրվածության: Երազկոտ են, երբեմն կարող են նույնիսկ շփոթել իրականությունն ու երևակայականը:

Եթե զգեստապահարանում մանուշակագույնը բացակայում է, մարդը ձգտում է պարզ, գործնական հարաբերությունների, առանձնանում է փակ բնավորությամբ:

Սպիտակ: Ընդգծում է մարդու հրաժարումը բոլոր սահմանափակումներից, կենտրոնանալն ինքնադրսևորման ազատության վրա: Կարող են բնավորության տարբեր գծեր ունենալ, սակայն պարզ է մի բան՝ ձգտում են իդեալի, ժպիտով են նայում ապագային՝ ցանկանալով փոխել ամեն ինչ:

Վարդագույն: Այս գույնը սիրող մարդիկ հիմնականում հանգիստ են, սենտիմենտալ, նուրբ: Տանել չեն կարողանում ամենը, ինչ կապված է բռնության և դաժանության հետ: Գրավիչ մարդիկ են, ում հետ հեշտ է շփվել: Միևնույն ժամանակ պաշտպանության և հենարանի կարիք ունեն:

Մոխրագույն: Եթե զգեստապահարանը լի է մոխրագույն հագուստով, ամենայն հավանականությամբ մարդը փոձում է իրեն  պաշտպանել ավելորդ լարվածությունից, անհարմարությունից, բացասական ազդեցություններից: Հոգնածություն են զգում, վախենում են առանձնանալ ամբոխից, ուշադրություն գրավել: Մոխրագույնը չսիրողները, հակառակը, տանել չեն կարողանում ձանձրույթը, միշտ արկածներ են որոնում:

Շագանակագույն: Այս գույնին նախապատվություն են տալիս մարդիկ, ովքեր գնահատում են հարմարավետությունը տանը, ընտանեկան ավանդույթները, առողջությունը: Սովոր են ամեն բան առանց շտապելու անել, կարողանում են ,հեշտությամբ հարթում են կոնֆլիկտները, գնահատում են կայունությունն ու ներդաշնակությունը: Ավելորդ խնդիրներ չեն տեսնում:

Շագանակագույնը տանել չկարողանալը վկայում է այն մասին, որ մարդը որոնում է իրեն, իր յուրահատկությունը, պատրաստ չէ ընտանիք կազմել:

Սև: Սևի նախընտրությունը վկայում է ոչ միայն գործնական լինելու, այլև հանգամանքների կամ ճակատագրի դեմ մարդու բողոքի մասին: Այս մարդիկ հաճախ հակասական են, ցանկանում են ամեն բան ինքնուրույն անել, ձգտում են ինքնուրույն ղեկավարել սեփական կյանքը:

Սևից խուսափելը հիմնականում վկայում է, որ մարդը չափազանց պահանջկոտ է իր հանդեպ, վախենում է զրկվել կարևոր բաներից:

Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս