Փոմպեոն բովանդակալից է որակել գագաթնաժողովի նախօրյակին ԿԺԴՀ-ի հետ կայացած բանակցությունները
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն բովանդակալից է որակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի նախօրյակին ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ հունիսի 11-ին Սինգապուրում կայացած բանակցությունները։
«Բովանդակալից ու հանգամանալի բանակցություններ այսօր կայացան Սինգապուրում, երբ դեսպան Սուն Կիմը հանդիպեց ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ»,- գրել է նա իր Twitter-ում: Դատելով այն լուսանկարներից, որոնք Փոմպեոն զետեղել է Twitter-ում, ԿԺԴՀ-ի կողմից բանակցություններին մասնակցել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Չխվե Սոն Հին: Անցած ամսին նա հանդես էր եկել ԱՄՆ-ի վարչակազմին հասցեագրված խիստ հայտարարություններով եւ սպառնացել վերանայել գագաթնաժողովի անցկացման որոշումը:
ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հունիսի 11-ի առավոտյան ժամանել էին Սինգապուրի The Ritz-Carlton հյուրանոց՝ գագաթնաժողովի նախօրյակին հանդիպելու Ֆիլիպիններում ԱՄՆ-ի դեսպան Սուն Կիմի հետ: Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Սինգապուր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Substantive and detailed meetings in #Singapore today as Ambassador Kim meets with #DPRK @StateDept pic.twitter.com/V4WwbUk6oO
— Secretary Pompeo (@SecPompeo) June 11, 2018