«Բոլոր սյունեցիներին կոչ եմ անում, եթե կա վախի մթնոլորտ, դիմեն ինձ». Սյունիքի նորանշանակ մարզպետ

Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը կոչ է անում սյունեցիներին՝ վախի մթնոլորտի առկայության դեպքում դիմել իրեն։

«Բոլոր սյունեցիներին կոչ եմ անում, եթե կա վախի մթնոլորտ, դիմեն ինձ։ Որպես Սյունիքի մարզպետ՝ կխնդրեմ, որ այսուհետ չունենան նման վախի մթնոլորտ, որովհետև ես պատասխանատու եմ իրենց համար»,- ասաց Կ.Համբարձումյանը։

Ըստ նրա՝ եթե այսուհետ որևէ ծեծկռտուք լինի մարզում, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Մարզպետը վստահեցրեց, որ կադրային ջարդ չի լինի, սակայն կադրային փոփոխություններ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս