Բաժիններ՝

Ընտրեք զույգերից մեկին

#1 Գեղեցիկ, ռոմանտիկ, վառ հարաբերությունների կարիք ունեք: Ցանկանում եք, որ զուգընկերը սիրախաղի մեջ մտնի ձեզ հետ, ծաղիկներ նվիրի, հաճոյախոսություններ անի: Ցանկանում եք ձեզ իսկական կին զգալ:

#2 Հարաբերություններում ձեզ որոշակի հակադրություն է հարկավոր: Ցանկանում եք մշտապես շարժման մեջ լինել, հասնել միմյանց: Ձեզ այնպիսի պայքար է հարկավոր, ուր պարտվողն ուրախությամբ հանձնվում է հաղթողին: Կարիք ունեք զուգընկերոջ, ով ուժեղ է ձեզանից:

#3 Հարաբերություններում ձեզ աջակցություն, հոգատարություն է հարկավոր: Ցանկանում եք նմանվել ծաղկի, ում մասին հոգ են տանում: Ձեզ ամուր տղամարդ է հարկավոր, ով կաջակցի ձեզ, կլուծի ձեր խնդիրները:

#4 Ձեզ դասական, հասուն, ամուր հարաբերություններ են անհրաժեշտ: Հարաբերություններ, որոնցում մարդիկ հասկանում են միմյանց կես բառից, հոգ են տանում միմյանց մասին, վստահում: Հարաբերություններ, որոնցում առկա է հարգանք, փոխադարձ զգուշավոր վերաբերմունք և վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Կարդացեք նաև

#5 Ձեզ հարաբերություններ են հարկավոր, որոնցում լիդերի դերն իր վրա վերցնում է կինը, իսկ տղամարդը դա թույլ է տալիս: Ակտիվ, դինամիկ մարդ եք: Հարաբերություններում ձեզ դուր է գալիս թագուհու դերը, իսկ զուգընկերոջը, ինչպես երևում է, դուր են գալիս իշխող կանայք:

#6 Ձեզ հարաբերություններ հարկավոր չեն: Ձեզ ներդաշնակ եք զգում, նույնիսկ, երբ միայնակ եք: Սիրում  եք ազատ լինել, վարվել՝ ինչպես ցանկանում եք, կրել այն, ինչ ցանկանում եք: Չեք ցանկանում առաջ շարժվել՝ հաշվի առնելով զուգընկերոջ կարծիքը:

Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս