«Կախարդական փայտիկ կա, ու այն այսօր էլ գործի մեջ է». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն առաջարկում է կառավարությանը կտրուկ գործողություններ անել և թոշակները բարձրացնել։ Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նա նկատեց, որ  կառավարությունը կախարդական փայտիկ չունի, բայց թոշակառուների վիճակը ծայրահեղ ծանր է։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հավաստիացրեց, որ կախարդական փայտիկ կա, ու այն արդեն իսկ իր գործը սկսել է ու կոնկրետ արդյունքներ է արձանագրել.

«Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, ՀՀ  քաղաքական գործիչների, վերլուծաբանների 99,7 տոկոսը համարում էր, որ նման բան լինել չէր կարող, հետևաբար՝ կախարդական փայտիկ կա, այդ կախարդական փայտիկն այսօր էլ գործի մեջ է ու կիրականացնի այն, ինչ հնարավոր է, նաև այն, ինչ անհնար է, բոլոր ուղղություններով մեր կառավարությունը կունենա լրջագույն արդյունքներ։ Մեր շեֆը ՀՀ ժողովուրդն է, և մեր շեֆին անմնացորդ ծառայելու ենք»։

Տեսանյութեր

Լրահոս