Պուտինը նոր ձևաչափով «ուղիղ գիծ» է անցկացնում ռուսաստանցիների հետ. ուղիղ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 7-ին 16-րդ անգամ ուղիղ հեռուստա եւ ռադիոեթերում պատասխանում է համաքաղաքացիների հարցերին: Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ներկայիս «ուղիղ գիծը» խոստանում է մարդկանց հիշողության մեջ մնալ տեխնոլոգիական նորույթներով, աշխարհագրական ընդգրկման մասշտաբներով եւ պաշտոնյաների օպերատիվ արձագանքմամբ։
Ավանդույթի համաձայն, «Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գիծը» կկայանա «Գոստինի դվոր»-ում, բայց այս անգամ ծրագրի ստուդիայում չեն լինի մեծաթիվ հյուրեր, որոնք հարցեր են տալիս նախագահին:
Նրանց կփոխարինեն ինտերակտիվ էկրանները. կազմակերպիչները պետության ղեկավարին առաջարկել են կենտրոնանալ այն քաղաքացիների հետ շփման վրա, որոնք զրկված են Մոսկվա գալու հնարավորությունից: Ինչպես նշել են եթերի կազմակերպիչները, ստուդիայում տեղակայված են ինտերակտիվ էկրաններ, որոնք միաժամանակ կարող են ընդունել մինչեւ 45 ազդանշան: Դրանց վրա կներկայացվեն SMS-ներ, MMS-ներ եւ տեսազանգեր:
Ըստ վերջին տվյալների, «ուղիղ գծին» դիմողների թիվն արդեն գերազանցել է 1,9 միլիոնը: Անցյալ տարի քաղաքացիների հետ ՌԴ նախագահի շփումը տեւել է երեք ժամ 40 րոպե, իսկ Պուտինը բացարձակ ռեկորդ է սահմանել 2013 թվականին, երբ քաղաքացիների հետ շփվել է չորս ժամ 47 րոպե, այդ ընթացքում նա հասցրել է պատասխանել 85 հարցի: Իր հերթին պետության ղեկավարին աննախադեպ թվով դիմումներ՝ ավելի քան 3,2 միլիոն, ստացվել է 2015 թվականին:
"Прямая линия" с Владимиром Путиным
#Прямосейчас президент РФ Владимир Путин в прямом эфире отвечает на вопросы россиян. Для Путина это будет первая "Прямая линия" во время нового шестилетнего срока на главном государственном посту и 16-я с 2001 года. Подключайтесь к трансляции!Видео: ТАСС/Ruptly
Gepostet von ТАСС am Donnerstag, 7. Juni 2018