Բաժիններ՝

Ուկրաինայում Տիմոշենկոն վերստին գլխավորել է նախագահական վարկանիշը

Եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվեին մայիսի վերջին, նախագահական վարկանիշը կգլխավորեր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, նրա օգտին կքվեարկեր ուկրաինացիների 13,3 տոկոսը: Այդ մասինվկայում են Իլկ Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի եւ Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցման տվյալները:

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի մարտի 31-ին: Ընդ որում՝ հանրապետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, հունիսի 5-ին հրապարակված հարցման արդյունքների համաձայն, չորրորդ տեղն է զբաղեցնում վարկանիշում. նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների միայն 7,6 տոկոսը:

Երկրորդ տեղում պաշտպանության նախկին նախարար, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոն է՝ 9,4 տոկոսով, երրորդ տեղում՝ «Ընդդիմադիր դաշինք» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8,4 տոկոսը:

Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ նախագահի պաշտոնի թեկնածուների շրջանում բացահայտ առաջատարներ չկան, բոլոր հիմնական քաղաքական գործիչների վարկանիշները բավականին ցածր են:
Հարցումն անցկացվել է մայիսի 19-ից մինչեւ 25-ը Ուկրաինայի ամբողջ տարածքում (բացառությամբ Դոնբասի չվերահսկվող շրջանների): Ընդամենը հարցվել է 18 եւ ավելի բարձր տարիքի 2019 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,3 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս