Բաժիններ՝

«Ռիսկային որոշակի հանգամանքներ կան, դրա համար են քննարկումները». Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի 1 տարով հետաձգմանը:

Նա նշեց, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված, կառավարության հավանությանն է արժանանալու առաջիկա նիստում: Թե ի՞նչ ժամկետ կպահանջվի քննարկումների համար, նախարարը չկարողացավ նշել:

«Պատասխանը, բնականաբար, չի ուշանա, որովհետև բոլորս հասկանում ենք, որ հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնելու այլ կերպ»,- ասաց Մ.Թանդիլյանը:

Նա վստահեցրեց, որ այնպիսի լուծումներ կտրվեն, որոնք ընդունելի կլինեն հասարակության համար. «Ռիսկային որոշակի հանգամանքներ կան, դրա համար են քննարկումները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս