Բաժիններ՝

«Ես պատրաստ եմ 80 տոկոսով». Նեյմար

Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Խորվաթիայի հետ ընկերական խաղից հետո խոսել է Աշխարհի առաջնության և իր վնասվածքի մասին:

«Երեք ամիս է անցել իմ վնասվածքից: Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ վերադառնալ իմ ամենասիրելի զբաղմունքին: Ես խաղացի ֆուտբոլ, անգամ գոլ խփեցի:

Ես դեռ շատ վախեր ունեմ, բայց ամեն պարապմունքին ես ավելի հանգիստ եմ դառնում:

Կտեսնենք, թե ինչ կլինի պարապմունքների ընթացքում: Այսօրվա խաղից ես գոհ եմ:

Ես դեռ շատ անհարմարություններ ունեմ, բայց դա նորմալ է: Ես պատրաստ եմ 80 տոկոսով»,- նշել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ Նեյմարը նշել էր, որ ամեն ինչ անելու է արագ վերականգնվելու համար:

«Ես ունեի որոշակի դժվարություններ, դրանք հիմա էլ կան: Պետք է մի փոքր ժամանակ, որպեսզի անցնի վախը: Չկա մի բան, որ կկանգնեցնի ինձ: Ես վախ եմ զգում այն պատճառով, որ չեմ խաղացել 3 ամիս:

Ֆիզիկական տեսանկյունից ինձ հետ ամեն ինչ լավ է: Պետք է հարմարվել որոշ բաների: Կան որոշակի անհարմարություններ, բայց ինձ ոչինչ չի խանգարի: Ես դեռ պատրաստ չեմ 100 %-ով, բայց ժամանակի հետ ամեն ինչ կանցնի: Վախենում եմ անել որոշ շարժումներ, բայց մինչև խաղադաշտ վերադառնալը դեռ օրեր կան:

Բրազիլիան ֆավորիտների շարքում է: Ես տեսնում եմ մարդկանց, ում հետ մենք կարող ենք հաղթել: Մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասում ապագայում, բայց, ինչպես ասում է Տիտեն, մենք պետք է խոսենք հաղթանակի համար»,- նշել է Նեյմարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս