«Արմավիր» ՔԿՀ-ում պլաստմասե տարայում կանեփանման բույսեր են աճեցրել
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/935894.jpg)
Հ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման:
Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: