Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի ռեժիմին վերադառնալու մասին

Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել հրադադարի ռեժիմը հարվածների փոխանակումից հետո, որը շարունակվում էր գրեթե 24 ժամ:

Անցած գիշեր պաղեստինցիները հրթիռակոծել են Իսրայելի հարավային շրջանները, իսկ իսրայելացիները վերստին ռմբակոծել են զինյալների օբյեկտները Գազայի հատվածում, սակայն առավոտից դիմակայության գոտում անդորր է տիրում:

«Վերջին ժամերին, այն բանից հետո, երբ դիմադրությունը կարողացավ դիմագրավել ագրեսիան եւ թույլ չտալ խաղի կանոնների վերափոխում, ձեռնարկվել են բազմաթիվ միջնորդական ջանքեր եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում հրադադարի շուրջ փոխըմբռնման վերադառնալու հարցում… որքանով որ զավթիչ ուժերը այն կկատարեն»,- ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: Իսրայելի կողմից հավաստումներ առայժմ չկան, սակայն Երուսաղեմում նախօրյակին քանիցս նշել են, որ Էսկալացիա չեն ցանականում:

Գիշերը պաղեստինյան հրթիռներից մեկը պայթել էր Իսրայելի Նետիվոտա 30-հազարանոց քաղաքի մերձակայքում, եւս մեկը բնակելի շենք էր խոցել սահմանամերձ բնակավայրերից մեկում: Երկու դեպքում էլ զոհեր չեն եղել: Իսրայելացի զինվորականները գիշերը 25 հարված են հասցրել Գազայի հատվածի թիրախներին՝ օրվա ընթացքում ռմբակոծումների երկրորդ փուլի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս